Սոֆի Մխեյանն ու մի շարք հայտնիներ «կբարեւեն» մարդկանց` պահպանելով սոցիալական հեռավորությունը. երգչուհու նոր տեսահոլովակի միջոցով

«Մենակ չես, ես եմ քեզ հետ»` այս  ստեղծագործական աշխատանքով է  հանդես գալու  Սոֆի Մխեյանը` դրան մասնակից դարձնելով իր գործընկեր  հայտնիներին:Սոֆին  մոտ օրերս կբացահայտի այս երգի հիման վրա մի   նոր տեսահոլովակ:

Երգի երգի խոսքերը  պատկանում են Ավետ Բարսեղյանին , երաժշտությունը՝  Դեր Հովանին ու Արփի Շահնուբարյանին , իսկ տեսահոլովակի միտքը պատկանում է Սոֆիին, որը ըստ նրա  անսպասելի մուսայի այցի  արդյունք  է:

Նա  նշում է, որ  քսանհինգ օր էր, ինչ ցանկանում էր  կարանտինյան օրերի համար մի ուրախ  ու հետաքրքիր բան ստեղծել  և  ստացվեց այս հետաքրքիր տեսահոլովակը:Սոֆին նշեց, որ տեսահոլովակը  շուտով  պտրաստ կլինի:

Տեսահոլովակում պատկերվում է, թե ինչպես է  զվարթ  և  ուրախ  երգչուհին շրջում Երևանի բակերում, բարևում պատշգամբներից իրեն նայող  հայտնիներին  և  այդ ընթացքում պահը որսած  մյուս  քաղաքացիներին  և  ջերմորեն  բարևում  նրանց:

Понравилась статья? Поделиться с друзьями: