Սոֆյա Պողոսյանը նորածին բալիկի հետ վերադարձել է Հայաստան․ ահա թե ինչպես է նրան դիմավորել ամուսինը

Օգոստոս ամսին իր առաջնեկ բալիկին լույս աշխարհ բերելու նպատակով դերասանուհիներից Սոֆյա Պողոսյանը մի քանի ամիս շարունակ գտնվել է Ամերիկայում։ Նա այնտեղ լույս աշխարհ է բելեր առաջնեկին։

Օգտատերերի հարցումներին բալիկի քաղաքացիության հետ կապված Սոֆյան ինքնատիպ մեկնաբանություն է տվել։ Նա ասել է, որ ինքն ու ամուսինը մշտապես մնալու են Հայաստանի քաղաքացիներ, իսկ իր քաղաքացիության հարցը երեխան ինքը անձամբ կորոշի, երբ մեծանա։

Ամիսներ շարունակ ամուսնուց հեռու և արտերկրում գտնվող Սոֆյան ի վերջո հայրենիք է վերադարձել։ Նրան կարոտած դիմավորել է սիրելի ամուսինը, ով օդակայան է եկել շքեղ ծաղկեփնջով։

Աշոտ Տեր-Մաթևոսյանը մեծ սպասումով է գրկել սիրելի կնոջն ու նորածին բալիկին, որին նկարներից զատ առաջին անգամ հենց օդակայանում է տեսել։

Այս կարոտած ու սպասված հանդիպման մասին իր հարթակում պատմել է Սոֆյան՝ տեղադրելով օդակայանի ջերմ լուսանկարներից մեկը և այն մեկնաբանելով հետևյալ կերպ՝ Վերջապես։

Понравилась статья? Поделиться с друзьями: