Ա. Աշոտյանը, վերջին իրադարձությունների հետ կապված, որոշակիորեն թուլացրել է սոցհարթակային ակտիվությունը: Նա այսօր նոր հրապարակմամբ տեղեկացրել է, որ ինքն էլ զինվորական ծանուցագիր ստացել, որ ներկայանա զինկոմիսարիատ:
Ընդ որում, նա ծանուցագիրը ստացել է բավականին ուշ՝ երեկոյան ժամերին, իսկ առավոտյան, ինչպես իր սոցհաթակում հանրայնացրած հրապարակման մեջ է նշում, արդեն գտնվում է զինկոմիսարիատում: Նա տեղեկացնում է, որ սպասում է հետագա ցուցումներին ու հրահանգներին:
Ինչպես հայտնի է, Ա. Աշոտյանը ունի բժշկական մասնագիտական կրթություն: Նախկին քաղաքական ակտիվ գործիչը նաև երկու տղաների հայր է:
Ա. Աշոտյանն իր կարճ տեղեկատվական հրապարակումն ավարտել է «Ծառայում եմ հայրենիքիս» հայտնի արտահայտությամբ:
Մեկնաբանություններում բազմաթիվ մեկնաբանություններ են տեղ գտել: Մեկնաբանողները ներկա և նախկին քաղաքական գործիչներ են, լրագրողներ և այլ անձիք, ովքեր Ա. Աշոտյանին անփորձանք վերադարձ են ցանկացել:
Ամեն ժամ ականատես են լինում, թե ինչպես են մեր սահամապահ զինվորների շարքերը համալրվում հայտնի ու անհայտ դեմքերով, որոնց միավորում է հայրենի սահմանների անվտանգության կարևոր գաղափարը:
Երեկ ուշ երեկոյան ստացա ծանուցագիրս՝ զինկոմիսարիատ ներկայանալու համար։ Ներկայացել եմ վաղ առավոտյան։ Սպասում եմ հետագա հրահանգներին։ Ծառայում եմ Հայրենիքիս 🇦🇲։
Опубликовано Armen Ashotyan Четверг, 1 октября 2020 г.