Այ քեզ անհավանական բան․ Ճապոնիայում Donut Robotics-ի ընկերությունը չեք պատկերացնի՝ ինչ է ստեղծել՝ ինտերնետային հասանելիությամբ դիմակ։ Դիմակները կարողանում է հաղորդագրություններ ուղարկել և թարգմանություննր անել ութը լեզուներից։
Այդ դիմակը պլաստիկից է պատրաստված, մի փոքր հաստ է․ այն պետք է կրել բժշկ․ դիմակի վրայից։ Այդ հրաշք խելացի սարքը հեռախոսին միանում է Bluetooth-ի օգնությամբ։ Այն ունի հատուկ ծրագիր, որով տպագիր տեքստը դառնում է ձայնային, հնարավոր է զանգ կատարել և կարգավորել մարդու ձայնը, եթե դիմակով այն այդքան էլ բարձր չէ։
Այս հրաշալի դիմակն ստեղծելու համար մեկ տարի չէ, որ ահրաժեշտ է եղել, սակայն համավարակային իրավիճակն արագացրել է գործընթացը։
Արդեն իսկ ստեղծվել է հինգ հազար հատ դիմակ, որոնք Ճապոնիայից կսփռվեն ողջ աշխարհում։ Մեկ դիմակի գինը մոտ քառասուն դոլար է։ Չնայած քիչ քանակին, դիմակն արդեն իսկ մեծ պահանջարկ ունի։