Ստյոպա Սաֆարյանի ուշագրավ դիտարկումները ․«Ալիևը Պուտինին զանգել է, որովհետև․․․»

Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով Ալիևի կատարած հեռախոսազանգին, հետևյալ դիտարկումներն է անում․ «Այս պահին կարդացածս տեղեկությունների հիման վրա ենթադրում եմ, որ Ալիևը Պուտինին զանգել է, որովհետև վերջին շրջանի իր քայլերը և տեղի ունեցողը կարող են հարուցել Ռուսաստանի մտահոգությունները։

Ադրբեջանում շտաբահրամանատարական, իսկ Թուրքիայում համատեղ զորավարժություններ են՝ «Անատոլիական արծիվ» անվանումով։ ՆԱՏՕ-ի անվան տակ թուրքական հրամանատարությունը այցելել է Ադրբեջանի ռազմական ակադեմիա։

Այս ամենը Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական դաշնակցային պայմանագրից հետո։ Եթե պատերազմից հետո Ադրբեջանում զգուշանում էին իր տարածքում թուրքական ռազմաբազաների տեղադրման հարցից, այժմ կարծես թե շարժվում են այդ ուղղությամբ, դա մատուցում ՆԱՏՕ-ի սոուսով, ու վախենում, որ Մոսկվան կարող է զայրանալ։

Իրադարձությունների զարգացմանը պետք է ուշիուշով հետևել։ Նախիջևանում էլ միջազգային օդանավակայնն են ադրբեջանական ավիաուղիների ենթակայությունից հանել ու փոխանցել ինքնավար հանրապետության կառավարության ենթակայությանը։ Թե սա ինչի մասին է, կերևա առաջիկայում»։

Понравилась статья? Поделиться с друзьями: