Ստրատեգիկ ձեռնարկություններ պիտի ունենանք՝ Նաիրիտ, ատոմակայաններ և այլն

Հարություն Մեսրոպյան․ եթե հաջող է պետությունը աշխատում, կառուցվածքը ապահովում է օպտիմալացումը։ Դեռ արդյունքների իմաստով մեր պետությունը հաջող ընթացք չունի։ Օբյեկտիվ խնդիր կա, անցումային էտապում ենք։ Հիմա եկել ենք մոդիֆիկացիաների չորրորդ փուլ։

Կա Պարկինսոնի օրենք, որում ասվում է ամեն կառավարման համակարգ միտված է ուռճացման։ Մերն էլ էդպես է։ Ամեն ղեկավար մի քանի տեղակալներ ունի, հիմա պետք է մեկական թողնել։ Տեղակալը մեկը պիտի լինի։ Կառավարման հիմունքներն են էդպես։ Երկրորդ տեղակալը արդեն ֆունկցիոնալ տեղակալ է։

Պլանավորողը ու իրականացնողը տարբեր անձեր պետք  է լինեն։ Եթե մենք հիմքում դնում ենք լինել տարածաշրջանային գործոն, ուրեմն տարբեր ուղղությունների պիտի զարկ տանք։ Ստրատեգիկ ձեռնարկություններ պիտի ունենանք՝ Նաիրիտ, ատոմակայաններ և այլն։ Եթե քարշ եկող պետություն՝ տուրիզմ և այլն, ուրեմն ապագային միտված պետություն չենք։

Զբոսաշրջիկությունը շատ կախված է արտաքին գործոններից։ Հոսող ֆինանսները անընդհատ տատանվում են։

Понравилась статья? Поделиться с друзьями: