Լ․ Շիրինյան․ մենք հիմա տեսնում ենք Բուրբոնների հակագրոհը հեղափոխության դեմ։ Իշխանությունը անբացատրելի ներողամիտ է հատկապես դատարանների նկատմամբ։
Հիմա էլի հին մոհիկաններին են սպասարկում։ Մեր իշխանությունն թողեց, որ ոչ անկախ դատարանները մնան այն ռեժիմի հետ, որը բերել էր քայքայման։ Սա օբյեկտիվ վիճակն է, բայց ես հավատում եմ ժողովրդի ողջախոհությանը։ Սրանք ընդդիմություններ չեն, սրանք կրիզիս հասունացրած հատվածն է, որը հակագրոհում է։
Էս իմաստով բացառիկ երկիր ենք։ Ով ինչ ուզում է դուրս տա, ու ինչպես կուզի բացատրի, էս նույնն է ինչպես Ֆրանսիայում բուրբոնները ուզենային Նապալեոնին ռևանշ անեին։ Մենակ մեր մոտ էդպես եղավ։ Փոթորիներ են անում ջրում մի բաժակ։ Պետք չէ անտեսել, բայց լրջություն տալ սրան անիմաստ է։
Իրենք ռևանշիստներ են, թիրախում վարչապետի ինստիտուտն է։ Վիճակ են առաջացնում, որ պարալիզացվի իշխանությունը ու վերաշինությունը չկարողանա իրականացվի։ Ինչքան վատ էնքան լավ, դա իրենց սկզբունքն է։