Սևակ Ամրոյան․ «հրամանատար»․ նոր, հուզիչ հոլովակ

Ս․ Ամրոյանը նոր հոլովակ է ներկայացրել։ Հոլովակը կոչվում է «հրամանատար»։ Սկսվում է զինվորականների տեսարանով, որտեղ որոշում է կայացվում։ Հետո երևում են հեռացող զինվորները։ Անչափ էմոցիոնալ է ստացվել ողջ հոլովակը։

Կադրերում Սևակը կրում է սև հագուստ ու հայտնվում է այնտեղում, որտեղ զինվորներն էին որոշում կայացնում։ Հրամանատարի մասին է, ում կյանքն էր արդար։ Ռեժիսորն է՝ Արթուր Մանուկյանը, օպերատորն է ՝ Արտյոմ Աբովյանը, նախագծի պրոդյուսերն է Ալեքսանդր Մհերյանը, մոնտաժը՝ Էդուարդ Մատենցյանինն է։

Գծային պրոդյուսերն է Ասատրյան Թամարան։ Ոճաբանն է Արամ Նիկոլյանը։ Դիմահարդարն է Լիաննա Այվազյանը։ Նկարիչն է՝ Լիլիթ Մխիթարյանը։ Նկարահանումներին օգնել է առաջաին ալիքը, որի տաղավարներն են օգտագործվել։ Ամենավերջում երեխաներ են կադրում երևում, որոնք երգում են կրկներգը։ Անչափ սիրուն ու հուզիչ է երեխաների մասնակցությունը։

Նրանք ևս զինվորական հագուստներով են։ Հոլովակը նվիրված է հրամանատար Աշոտ Չոբանյանին ու մնացած բոլոր հերոսներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: