Սևակ Խանաղյանը նշում է ծննդյան տարեդարձը. լուսանկարներ

Սիրված ու ինքնատիպ երգիչ Սևակ Խանաղյանը նշում է ծննդյան երեսներեքամյա տարեդարձը: Սևակն ընկերների մտերմիկ շրջապատում հայտնի է որպես Սևան: Սևակը մեծավանցի է, ով երկար տարիներ ապրել ու կրթություն է ստացել արտասահմանում՝ Ռուսաստանում:

Սևակի մայրը՝ տիկին Նազիկը, որդու մասին պատմելիս, նշում է, որ միշտ էլ վստահ է եղել, որ զավակը մեծ հաջողությունների կհասնի:

Ռուսաստանյան միջավայրում որոշակի հաջողություններ արձանագրելուց հետո երգիչը վերադառնում է հայրենիք՝ իրեն դրսևորելու և ճանաչելի դառնալով նաև հայրենիքում:

Հայ հանդիսատեսը Սևակին ճանաչեց ու սիրեց հեռուստատեսային երաժշտական նախագծերից, իսկ հետո սկսեց հետևել նաև նրա երաժշտական գործունեությանը:

Սևակը տիկնոջը՝ Մարիային, հանդիպել է ռուսաստանյան Կուրսկ քաղաքում, որտեղ անցել է Սևակի ուսումնառության տարիների մեծ մասը: Սևակը տիկնոջը հանդիպել է երաժշտական կրթություն ստանալու տարիներին:

Մարիա Իվանովնան սոցցանցային հարթակներում ներկայանում է նաև Խանաղյան ազգանունով: Երիտասարդ զույգը դեռևս մեկ զավակ ունի: Երեխային ընտանիքը Բագրատ է անվանել: Սևակը սիրում է սիրելի որդու հետ շատ ժամանակ անցկացնել, զբոսնել:

Понравилась статья? Поделиться с друзьями: