Դեռ ժամեր առաջ Արցախի նախագահի խորհրդական, օգնական Վահրամ Պողոսյանն իր սոցհարթակում գրել էր, որ մերօրյա հերոսներն նոր ու ոգեշունչ երգեր, ստեղծագործություններ են հարկավոր՝ առաջարկելով ստեղծագործողներին անցնել գործի և մտածել այդ մասին:
Քիչ առաջ իր յութուբյան ալիքում երգիչ Սևակ Խանաղյանը նոր երգ է ներկայացրել, որը նվիրված է չքնաղ Արցախին:
Երգը նորօրյա իրադարձությունների դրոշմն ունի իր վրա: Երգի երաժշտությունը հեղինակել է Սևակ խանաղյանը, իսկ խոսքերը գրել է Սոսի Խանիկյանը:
Երգը ներկայացված է արցախյան չքնաղ տեսարանների համալիրով: Երգում պատմվում է, թե ինչպես են բոլոր հայերն առանց վերապահումների ու սիրով վերաբերվում սիրելի Արցախի նկատմամբ՝ ելնելով մարտի հանուն նրա և չխնայելով նույնիսկ թանկագին կյանքը:
Երգն ու հոլովակը իր յութուբյան ալիքում հանրայնացնելով՝ Սևակ Խանաղյանը կոչ է արել բոլորին միանալ համահայկական օժանդակությունների ծրագրերին՝ յուրաքանչյուրն իր նպաստն ու օգնությունը բերելով այս պահին բոլորի օժանդակության կարիքն ունեցող Արցախին: