«Սև հովազ» ջոկատի անդամ Սերոբ Գասպարյանը մանրամասնում է

Սերոբ Գասպարյան․ եթե հարցադրումներիս պատասխան չկա, եթե չեն ասում ովքեր են դավաճանել, ուրեմն իրենք են դավաճանը։ Ես հիմա առաջարկում եմ ուղիղ եթերում հանդիպել ինձ հետ  վարչապետին, որպեսզի տա պատասխանները հարցերիս։ Ուզում եմ զրուցել ու ինքը պարտավոր է էդ հարցերին պատասխանել։

Հանրությունը նախ պիտի իմանա, որ կողմակիցը չեմ ոչ մեկի։ Ցանց կա, աշխատել է էս դավաճանության համար։ Եթե ամբողջ լծակները իր ձեռքում Է ու ինքը չի բացահայտում ինչի կորցրինք հայրենիք, ուրեմն ինքն է անում։ Սա եղեռն էր կազմակերպված։ Էդ աստիճան անտերությունը, ինչ է դավաճանություն չէր։

Թող ասի մեկը, ում ասել են օրինակ հարձակվի, բացի նահանջից բան չեն ասել։ Կորդինացնողներ չեն եղել։ Նպաստում էին, որ չկռվեին, որովհետև եթե չգիտես ոնց կռվես կամ որտեղ ես։

Սրա պատասխանատուն ո՞վ է։ Հետևողական չէին, թե ուր եկան, ուր գնացին։ Անկապ էր ամենը առանց կազմակերպման։

Понравилась статья? Поделиться с друзьями: