Վազգեն Մանուկյանը օլիգարխիկ համակարգի կնքահայրերից մեկն է․ Գարեգին Միսկարյան

Գարեգին Միսկարյան․ Փաշինյանը պիտի գնա, քանզի ոչ միայն ինքը պարտված է, այլ նա մի անձ է, որ չիրացրեց մի շարք օրակարգեր։ Եթե այդ օրակարգերը լինեին, հիմա մեր վիճակն այլ կլիներ։

Բայց հաջորդ կողմից, եթե նայենք մյուս ուժերին, որոնց թեկնածուն Վ․ Մ․-ն է,ապա  իրենք էլ  արժեքների մասին չեն խոսում, որը ամենակարևորն է։ Հեղափոխությունը համակարգային ճգնաժամի արդյունք էր և սպասել, որ էս ուժերը ազնիվային մղումներ ունեն ու կվերացնեն արատավոր երևույթները նախկին, բնականաբար չէ։

Եվ դրա համար էլ աջակցություն չունեն։ Վ․Մ․-ն օլիգարխիկ համակարգի կնքահայրերից մեկն է։ Անձերով պայմանավորված փոփոխությունները սպասարկելու ինչ որ շահեր, բայց համարգային չեն լինելու։ Գլոբալ փոփոխելու համար, հրատապ է անորոշություններն հաղթահարել։

Էսօր պետք է գործել այնպես, որ ընտրությունն ինքնանպատակ չդառնա։ Ոչ այժմս կա ընտրության մեծ կոնտիգենտ, ոչ էլ եթե ուղիով էս գնանք, մոտակա ժամամանակն էլ չի լինի։

Понравилась статья? Поделиться с друзьями: