Վահան Բադասյանի հուզիչ հրապարակումը․«Առաջին տարեդարձս է, որ կորսված Հայրենիքի կարգավիճակում եմ․․․»

Նախօրեին Վահան Բադասյանի ծննդյան տարեդարձն էր։ Հոբելյարն օրվա ավարտին շնորհակալական հրապարակմամբ է հանդես եկել՝ այդպիսով պատասխանելով օրվա ընթացքում իրեն ուղղված նամակներին ու շնորհավորական բարեմաղթանքներին։ Վահան Բադասյանը գրել է․

«Սիրելի ու անկոտրուն իմ անբաժան ընկերներ, հարազատներ, ֆեսբուկյան ընկերներ ու հետևորդներ. անչափ շնորհակալ եմ տարեդարձիս առթիվ ձեր կողմից կատարած շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար։Առաջին տարեդարձս է, որ կորսված Հայրենիքի կարգավիճակում եմ։

Այո,հաշվի պիտի առնենք ստեղծված ծանր կացությունն ու իրավիճակը մեր ժողովրդի համար, սակայն չհաշտվենք երբեք։ Պատմության ողջ ընթացքում ու կյանքում մեր ժողովուրդը նման պայմաններում հայտնվել է, սակայն տոկացել, վեր է հառնել ու նորից որպես Հայ ու Հայկական ապրել, շենացել, զարգացել է։

Ցանկացած ու ամենածանր իրավիճակից դուրս գալու հնարը կա, պարզապես այն կարճ քննարկել է պետք ու վիճակից դուրս գալու ելքեր փնտրել։ Ավելին քան համոզված եմ, որ մենք համատեղ կփնտրենք այդ ելքերն ու գործի կանցնենք։

Հավատացած եմ , որ այս անգամ ևս ձևը կգտնենք ետ ազատագրելու մեր սիրելի Արցախ աշխարհի կորսված շրջանները, հատկապես Շուշին ու Հադրութը։ Զինվենք։ Համբերությամբ ու պայքարենք»։

Понравилась статья? Поделиться с друзьями: