Յոթ տարի է անցել Վահե Ավետյանի մահից։ Վահեն քիթ կոկորդ ականջաբան էր։ 2012 ի հուլիսի տասնյոթին Վահեն ընկերների հետ գնում է ռեստորան՝ Հարսնաքար։
Բժիշկը իր ընկերների հետ վիճում է հարսնաքարում մատուցողի հետ, հետո վնասվածք է ստանում է անվտանգության աշխատակիցների կողմից։ Վահեն ու Արտակը անգիտակից հայտնվում են հիվանդանոցում։ Վիրահատություններին չդիմանալով, վահեն 11 օր անց մահանում է։
Վահեի մայրը վստահ է, որ հնչել է Ռուբեն Հայրապետյանի կողմից՝ դաս տվեք արտահայտությունը ու դա է հանդիսացել պատճառ։ Նույնիսկ մխիթարանքի փորձ չի արել նա, ասում է Վահեի մայրը։ Թեպետ Հայրապետյանը Հայտարարում է, որ դատապարտում է եղածը։ Սկսվում է հանրային քննարկումներ դեպքի վերաբերյալ, նույնիսկ Սփյուռքում։
Փոխհատուցում Վահե Ավետյանի ընտանիքը չի ստացել, թեպետ դիմել է։ Դատական պրոցեսի ժամանակ, նույնիսկ մեղավորները զղջման խոսք չասեց։ Մատուցողը մինչև վերջ հայտարարել է, որ Վահեն վիրավորել է իրեն ու նա ընդամենը խփել է՝ առանց մտածելու որ նման ելք կլինի։