Վաղամեռիկ պայծառ դերասան Երվանդ Ենգիբարյանի ծննդյան ու հիշատակի օրն է

Մեր իրականության պայծառ կերպաներից էր Երվանդ Ենգիբարյանը, ով ցավալիորեն քիչ ապրեց՝ թողնելով անսահման ափսոսանք ու գեղեցիկ հիշողություններ:

Երվանդը ծնվել է հոկտեմբերի 21-ին՝ Երևանում: Դպրոցական կրթությունից հետո նա սովորել է Ռուսական դրամատիկական թատրոնին կից դերասանական բաժնում: Դերասանական կրթությունից հետո նա սովորել է նաև Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում:

Ուսանողական տարիներից նա սկսել է անել առաջին մասնագիտական քայլերը՝ նկարահանվելով ֆիլմերում: Թատերական արվեստի հանդեպ Երվանդի սերը փոխանցվել է հորից: Նրա հայրը վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանն է:

Երվանդ Ենգիբարյանն իրեն կարողանում էր լավագույս դրսևորել և՛ ֆիլմերում, և՛ թատերական ներկայացումներում, ինչի պատճառով էլ արժանացել է պատվավոր «Արտավազդ» մրցանակին:

Պայծառ ու տաղանդավոր երիտասարդի կյանքի գեղեցիկ ու մշակույթով լի ուղին ճակատագրի դառը հեգնանքով ընդհատվել է հենց նրա ծննդյան օրվա ուշ գիշերին:

Նա ուշ երեկոյան վթարի է ենթարկվել: Նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Понравилась статья? Поделиться с друзьями: