Վաղուց չենք տեսնվել․ ո՞ւմ է կարոտել հայտնի դերասանուհի Մարիա Հելենա Դյորինգ և ի՞նչ լուսանկարներ է հրապարակում

Հանրահայտ բրազիլուհի, հաջողակ մոդելյոր և տաղանդավոր արտիստուհի Մարիա Հելենա Դյորինգը բավականին ակտիվ է սոցհարթակում։ Նա պարբերաբար լուսանկարներ է տեղադրում իր օրվա անցուդարձից կամ անցկացրած հաճելի ժամանցից։

Մարիա Հելենա Դյորինգը բացի ներկայիս ակտիվ գործունեությունը, հաճախ սիրով հիշում է նաև իր նախկին դերակատարումները, որոնք էլ նրան մեծ հայտնիություն ու ճանաչում են բերել՝ ճանապարհ հարթելով դեպի հանրահռչակում։

Մարիա Հելենա Դյորինգը տեղադրել է իր և Օսվալդո Ռիոսի լուսանկարներից մեկը՝ գրելով․ «Վաղուց չենք տեսնվել, Օսվալդո Ռիոս»։

Նշենք, որ արտիստուհին հենց Օսվալդո Ռիոսի հետ դերակատարումների շնորհիվ և նրա հետ միասին է հաղթահարել հայտնիության ուղին։

Մարիայի տեղադրած լուսանկարը տարիներ առաջ նկարահանված հայտնի սերիալից համբույրի կադր է Օսվալդո Ռիոսի հետ։

 

Դերասանուհու երկրպագուները բազում ջերմ մեկնաբանություններ և սիրո խոստովանություններ են թողել լուսանկարի ներքո՝ խոստովանելով, որ իրենք շատ են սիրել այդ սիրավեպը և արտիստներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: