Վաչե Ամարյանի գեղեցիկ կատարումը մեքենայի միջից. «Ավել-պակասի համար մեզ ներող»

Մեքենաների միջից ոչ միայն ուղիղեթերային միացմամբ որևէ խոսքով, ասելիքով հանդես գալն է ակտուալ դարձել, այլ նաև երաժշտական կատարմամբ ներկայանալը:

Պատճառը նաև մեքենայում ձայնա-ակուստիկ հնչողության որակն է, որ երգիչներին մղում է ուղիղեթերային միացումներ կազմակերպել մեքենաների միջից ու երգով հանդես գալ:

Նմանատիպ մի միացմամբ էլ Վաչե Ամարյանն է հանդես եկել: Նա իր մեքենայի միջից վիդիո նկարահանում է կազմակերպել՝ կատարելով իր և Գայայի վերջին երգը: Երգը, ինչպես գիտենք, վերնագրված է «Սև աչքեր»: Կատարելով երգը՝ երգիչը ներողություն է խնդրել ավել-պակասի համար:

Որպես մեկնաբանություն՝ երգիչը նշել է, որ երգը հասցրել է սիրվել և բավականին շատ դիտումներ է հավաքել, ինչը շատ ուրախալի հանգամանքն է իրենց համար:

Երգչի կատարման ընթացքում վարորդը ևս ակտիվորեն ու սիրով ձայնակցում է Վ. Ամարյանին: Այս ինքնատիպ ու հետաքրքիր կատարման տեսագրությունը կարող եք դիտել ստորև:

Avel pakasi hamar mez nerox😂😂😂😎🎼🇦🇲 Vache & Gaya — Sev Achqer 🤩 Youtube arden 2,7🍋💥🎊🎉

Опубликовано Vache Amaryan Понедельник, 24 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: