Վարդան Պետրոսյանը մտավորականների ցույցերի մասին

Վ․ Պետրոսյան․ ես միշտ զգացուղություն եմ ունեցել, որ ներկայացմանս ժամանակ պիտի կռիվ սկսի։ Միշտ դա կնոջս ասել եմ։ Սեպտեմբերի սկզբում եկա Գյումրու թատրոն, որ վերաբեմադրվեր «վերելք» ներկայացումը։ Փորձերի ժամանակ սկսվեց կռիվը, որոշվեց ընդհատվել, բայց ես խնդրեցի, որ խաղանք։ Փորձում էինք ուժ ու կամք տայինք։

Էդպիսի օրերին մշակույթը ևս մեծ գործ ունի անելու։ Ցավոք, համաձայնագրից հետո ընդհատեցինք, քանզի սիրտ չկա էլ խաղալու, ասելու ու լսելու մեջ մի բան կոտրված կարծես լինի։ Հիմա իմ կենտրոնացումը դեպ հումանիտար խնդիրներ են, ի դեմս գերիների ու Արցախի բնակիչների։

Պետք է օգնելու մեխանիզմներ գտնել, քանզի տեսնում ենք ինչ վայրենի պայմաններում են պահում։ Էդ հարցով զբաղվողներին նրանց օգնություն է պետք։

Կինո Մոսկվայի մոտի հավաքը հենց դրա համար էր ու շատերը խուսափում են հենց էդ հավաքներից, որ չտանեն մարդկանց ու ներքաշեն քաղաքականության մեջ։ Սա այն դեպքն է, երբ պետք է քաղաքական ուղորդվածությունը մի կողմ դնել։

Понравилась статья? Поделиться с друзьями: