«Վարդան Պերոսյանը որդու հետ առաջնագծում է.» Սեդա Ազնավուր

Մերօրյա պայքարը, որ արդեն քառասուն օրից ավել է, ինչ ընթանում է, համահայկական պայքար է, որին մասնակցում են տարբեր սերունդների և մասնագիտությունների, տարբեր ոլորտների ու բնագավառների ներկայացուցիչներ: Այս պայքարը հայրերի ու որդիների համատեղ պայքար է:

Այս պայքարում հավասարվել են բժիշկն ու շինարարը, բանվորն ու մտավորականը՝ ուս ուսի, ձեռք ձեռքի մարտնչելով հանուն ազգային գոյության, լինելիության, հետագա խաղաղ գոյության հնարավորության՝ քաջ գիտակցելով պահի լրջությունն ու կարևորությունը:

Շատ մշակութային գործիչների հետ միասին ճակատ են մեկնել նաև հայր ու որդի Պետրոսյանները: Նա մեկնել է կրսեր Պետրոսյանը՝ Հայկը, իսկ հետո նրան է միացել հայրը՝ հայտնի ու սիրված արտիստ Վարդան Պետրոսյանը:

Վարդանի լուսանկարն իր սոցհարթակում հանրայնացնելով՝ Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդան, գրել է, որ հրաշալի անհատականություն Վարդան Պետրոսյանն գնում է առաջնագիծ, իսկ նրա որդին՝ Հայկն արդեն այնտեղ է: Սեդա Ազնավուրի սույն հրապարակումը ներկայացնում ենք վարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: