Վերլուծաբան Սամվել Բեկտաշյան․ մեր այբենի մեջ թաքնագրված են բոլոր գիտություները՝ աստղաբանությունը ևս ։ Ես ուրախանում եմ, որ կարևոր գիտություն՝ աստղաբանությունը չի մեռել։ Տիեզերքի որակական երկխոսությունը մշտապես եղել է ։ Մինչ 5րդ դար մեր եկեղեցին էլ էր օգտվում աստղագիտությունից, բայց երբ տեսան, որ Աստծուն թողաց աստղերին են պաշտում թողեցին։
Աստղաբանությունը ճշգրիտ գիտություն է։ Ինքը մտքի ենթադրություն չի, այլ բաղադրված է հաշվարկներից։ Ասել, որ միլիարդավոր աստղը մեզ վրա աննկատ է, անիմաստություն է, դա բացառված է։ Աստղաբանները տեխնիկական հաշվարկներով ու զգացողությամբ, էներգիաների որակական դրսևորումներով, վերլուծում են։
Աստղաբանությունը 70-80տոկոսով ճիշտ գիտություն է։ Մեր այբենի մեջ կա բոլոր պրերի խորհուրդը, տարիների, դարերի, ինքը աստղաբանության համակարգ է։ Բեմագիր է այն մեզ համար։
Մեր հրաշք այբենում գրած է, որ 21րդ դարում «մտած» տարի է։ Մտքի այսինքն։ Միտքն է աշխատելու ամբողջովին։ Մտքի գերակայությունն է իշխելու։