Դեռ մեկ ամիս առաջ ԿԳՄՍ նախարարը ուղիղեթերային ուղերձով դիմել էր դպրոցներին՝ տեղեկացնելով, որ նախարարությունը որոշել է մանկավարժներին հրահանգել՝ սովորողների երկրորդ կիսամյակի նիշերը փակել նրանց մինչ մարտի 13-ը ստացած գնահատականների հիման վրա:
Այս որոշումն անմիանշանակ ընդունելության արժանացավ, բոքողների բարձրաձայնման ու հանրային քննարկումների առիթ դարձավ, իսկ մանկավարժ Վ. Թոքմաջյանի գլխավորությամբ դիմում-նամակ էր ուղարկվել նախարարություն՝ առաջարկությամբ՝ վերանայել կայացված վիճահարույց որոշումը:
Այսօր նախարարը վերջնական հայտարարությամբ հանդես եկավ՝ վերահաստատելով նախորդ հայտարարությունը: Այդպիսով նախարարությունը փորձում է առկա գնահատականակենտրոն համակարգը փոխարինել գիտելիքահենք ուսուցմամբ:
Մանկավարժ Վ. Թոքմաջյանի կարծիքով դա անհնար է այդ մշակույթն այդպես միանգամից փոխել, քանի դեռ հաջող և ընդունելի այլընտրանք չի առաջարկվել դրա փոխարեն:
Շատ ծնողներ բարձրաձայնում են սովորողների մոտ առկա հիասթափական տրամադրությունների մասին: Ներկայացնենք որոշման այն խնդրահարույց կետերը, որոնք առանձնացրել է Վահրամ Թոքմաջյանն իր սոցցանցային թեմատիկ գրառման մեջ: