«Վերջապես ուշացումով ինձ հասավ.» Միհրան Ծառուկյանը տեսանյութ է հրապարակել

Ինչպես յութուբյան շատ հետևորդներ ունեցող անձիք, Միհրան Ծառուկյանը նույնպես արժանացել է սահմանված յութուբյան արծաթե մրցանակին: Նա մրցանակը ստանալու պահը տեսանկարահանել և հանրայնացրել է իր էջում:

Տեսանյութում Մ. Ծառուկյանը մեկնաբանել է, որ մրցանակը ստանում են բոլոր այն անձիք, ովքեր յութուբյան հարթակում հատել են հետևորդների հարյուր հազարի շեմը: Նրա հետևորդների քանակը ավելին է՝ երկու հարյուր հազար, սակայն մրցանակը ստանալու հարցերով կարգին չեն զբաղվել, դրա համար այն մի փոքր ուշացել է:

Երգիչը շնորհակալություն է հայտնել իր ավելի քան երկու հարյուր հազար հետևորդներին, քանի որ մրցանակը նրանց շնորհիվ է ինքը ստացել: Նա նաև հորդորել է մյուսներին ևս հետևել իրեն յութուբում, որ առաջիկայում արժանանա նաև ոսկե մրցանակին:

Իսկ փոխարենը երգիչը խոստացել է, որ հետաքրքիր գործունեություն կծավալի և ուշագրավ նյութեր կտեղադրի իր ալիքում, որ չհիասթափեցնի իր գործունեությանը հետևողներին:

Մ. Ծառուկյանի ներկայացրած տեսանկարահանված նյութը կարող եք դիտել ստորև:

Վերջապես ուշացումով ինձ հասավ YouTube -ի արծաթե մրցանակը։ Շնորհակալ եմ իմ յութուբյան հետևորդներին 🙏🏻✊🏻 Հաջորդը YouTube -ի ոսկե մրցանակն է 😉🏆#youtube #silver #mihrantsarukyan #2020 #yerevan #armenia #armeniansinger

Опубликовано Mihran Tsarukyan Понедельник, 17 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: