Ամերիկյան Հարավային Կարոլինա նահանգում զավեշտալի և միևնույն ժամանակ սարսափելի միջադեպ է տեղի ունեցել։ Վեց հոգի վարակվել է կորոնավիրուսյան ախտով և մահացել է՝ թաղում գնալուց հետո, գրում է New York Post-ը։
Մահացածներն աֆրոամերիկացիներ էին՝ 60 տարեկանից մեծ։ Նրանք ռիսկային խմբից էին, ու, ենթադրաբար, վարակվել են մեկ մարդուց, ով նույնպես մարտի սկզբին նույն հուղարկավորության արարողությանն է մասնակցել։
«Ցավոք, այդ հուղարկավորությանը շատ մարդ է եկել։ Նրանցից ինչ-որ մեկը կորոնավիրուսյան ախտով հիվանդ է եղել ու տարածել է այն։ Հավանաբար, նա չի էլ իմացել իր՝ վարակակիր լինելու մասին»,- հայտարարել է Սամթեր նահանգի ղեկավարը, որտեղ էլ ապրում էին մահացածները։
Նահանգի ղեկավարությունը մարտի 16-ից արգելել է ընկերություններին, որոնք թաղման ծառայություններ են իրականացնում, անցկացնել հուղարկավորության արարողություններ մարդկանց ներկայությամբ։ Նրանք հորդորել են ամենն օնլայն անցկացնել՝ մարդկային կուտակումներից խուսափելու համար։