Վիկ Դարչինյանի և Ջավահիր Եղիկյանի սիրո գեղեցիկ պատմությունը․ բացառիկ մանրամասներ

Վիկ Դարչինյանը Ջավահիր Եղիկյանի հետ շփվելու առիթ է ունեցել Ջավահիրի հեղինակած հանրահայտ ու ռեյտինգային «Ես կամ» հաղորդաշարի շրջանակներում։

Ջավահիրը նոր հաղորդում պատրաստելու համար նամակ է ստացել մի մանկահասակ տղայից՝ Արտյոմը։

Արտյոմը Օրրան-ի սան է։ Նա նամակում հայտնել էր, որ մեծ ցանկություն ունի տեսնել Վիկ Դարչինյանին։

Սակայն Արտյոմի նամակը ամիսներ շարունակ մնացել է Ջավահիրի սեղանին, իսկ հաղորդման նկարահանումները հետաձգվել են, քանի որ Վիկը երկար ժամանակ հայրենիքում չի եղել։

Ի վերջո Վիկը հայրենիք է վերադարձել և նամակի առիթով հանդիպել Ջավահիրի հետ։ Հենց Արտյոմի նամակն էլ առիթ է դարձել, որ Ջավահիրն ու Վիկը շփվեն առավել մտերմիկ, իսկ նրանց շփումը շուտով պսակվել է ընտանեկան կապերով։

Այսօր զույգը փոքրիկ բալիկ ունի։ Երեխան տղա է։ Ծնողները երեխային հայտնի հայրիկի անունով են անվանակոչել՝ Վիկ։ Ջավահիրը երբեմն պատմում է, թե ինչ քմահաճ ու համով բալիկ է փոքրիկ Վիկը։

Понравилась статья? Поделиться с друзьями: