Վիճաբանություն ու ծեծկռտուք Ազգային ժողովում․ Ո՞վ առաջինը շիշը նետեց Հայկ Սարգսյանի վրա․ տեսանյութ

Այսօր հերթական թեժ խորհրդարանական նիստն է եղել, որի ժամանակ նորից վիճաբանություն է տեղի ունեցել։ Միջադեպը Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ է գրանցվել։

Հայկ Սարգսյանը, անդրադառնալով վերջին երկու օրերի խորհրդարանական քննարկումներին ու իրենց քաղաքական թիմին ուղղված մեղադրանքներին, դավաճան է անվանել այն բոլոր պաշտպանության նախարարներին, ովքեր իրենց պաշտոնավարման ժամանակ անբարեխիղճ են գտնվել։

Ի պատասխան այս արտահայտության՝ Ս․ Օհանյանը բացականչել է, որ դավաճանն իրենք են, ապա շիշ է նետել Հայկ Սարգսյանի ուղղությամբ, ինչի պատճառով էլ քաշքշուկ ու ծեծկռտուք է սկսվել։

Կրքերը հանդարտվելուց հետո Հայկ Սարգսյանը բացատրել է, որ ինքն անվանապես Սեյրան Օհանյանին չի նկատի ունեցել իր խոսքում, այլ խոսքն ընդհանրական է կառուցել՝ առանց անձնավորելու։

Խորհրդարանական ծեծկռտուքի տեսարանը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ, որտեղ երևում է, թե մասնավորապե ինչից սկսվեց ամեն ինչը։

Понравилась статья? Поделиться с друзьями: