Վիրավորում ստացած մեր դերասաններն արդեն կազդուրվում են

Ինչպես հայտնի է, հող հայրենիի պաշտպանության առաջնային գծում են գտնվում մշակութային ոլորտի շատ ներկայացուցիչներ, որոնք տարբեր տարիքի են և տարբեր հանգամանքների բերումով են հայտնվել սահմանին:

Եթե ավագ սերնդի ներկայացուցիչներին հայրենի հողը որպես կամավոր է կանչել իր գիրկը, ապա ավելի երիտասարդները գտնվում էին բանակում որպես ժամկետային զինծառայողներ:

Բանակում շատ են մասնավորապես «Վերջին ուսուցիչը» հայտնի հեռուստանովելի երիտասարդ դերասանները, ովքեր ֆիլմում ավագ դպրոցի աշակերտներ են: Նրանցից է Արման Սիմիկյանը, ով վիրավորում է ստացել և բուժում է ստանում հիվանդանոցում:

Արմանն ապաքինվում է, իսկ իր որպիսության մասին հարցերին միշտ բարձր տրամադրությամբ դրական արձագանք է տալիս:

Մյուս վիրավոր դերասանը Վահագն Սամվելյանն է, ով ևս հայտնի է նույն հեռուստանովելից: Նա ևս գտնվել է ժամկետային զինծառայության մեջ: Միառժամանակ կոմայի մեջ գտնվող երիտասարդն արդեն դուրս է եկել կոմայից:

Վահագնի մոտ ևս դրական տեղաշարժեր կան, սակայն առաջիկայում դեռ վիրահատություններ են նախատեսվում իրականացնել:

Понравилась статья? Поделиться с друзьями: