Վստահաբար ընդդիմությունը առաջիկայում անուններ կհրապարակի․ Գեղամ Մանուկյան

Պ․ Ղազարյանի հյուրն է եղել Գ․ Մանուկյանը, ում Պետրոսը անընդհատ հարցադրում էր անում, թե ո՞վ է լինելու Նիկոլից հետո, բայց պատասխանը չի ստացե։ Գեղամ Մանուկյան․ ես ութ օր է հացադուլի մեջ եմ։ Հացադուլը չի նշանակում, որ հանրահավաք չկա, դա անձնական նախաձեռնություն է, որը ընկերներով որոշեցինք։

Ակտ է, որը գուցե ծայրահեղ է , բայց բարձրաձայնելու տեսակ է։ Որպեսզի այս պահանջը դառնա համատարած, սա ևս դրան ուղված ակտ է։ Ես ցինիկացրած ասեմ, հաջորդ վարչապետը լինելու է Պողոսը հայտնի, որը ավելի լավ կկառավարի քան ինքը։

Պատկերացրեք վիրահատության դեպքում պացիենտը մահամերձ է, վիրաբույժը ամեն ինչ սխալ է արել, սպասում ենք  որ շարունակի, թե արագ ուրիշ բժիշկ ենք փնտրում ու կապ չունի ով, միայն գա մի բան ձեռնարկի։ Այսօր տապալել է ամեն ինչ ու ամեն օր տապալիչ գործունեություն է ծավալում։

Չպարտված անձ է պետք, որ գա։ Վստահաբար ընդդիմությունը առաջիկայում անուններ կհրապարակի։

Понравилась статья? Поделиться с друзьями: