Վրաստանի առաջին կին օդաչուն 29-ամյա հայուհի է․ մանրամասներ

Այսօր համացանցում ուշագրավ մի  պատմություն  տարածվեց։ Պարզվում է՝ օդաչուի պահանջված և բավականաչափ դժվարին աշխատանքով հետաքրքրվում և ընտրում են նաև կանայք։

Ընդունված է, որ իգական սեռը ավելի թույլ է , փխրուն և նրանց բաժին է ընկնում առավել թեթև աշխատանք։ Բայց ահա քսանիննամյա մի հայուհի՝ Նադեժդա Բենկլյան անուն ազգանունով, հերթական անգամ հայերին հպարտանալու առիթ տվեց։

Երիտասարդ աղջիկը  ընտրել է օդաչուի դժվարին աշխատանքը։ Նադեժդան վրացական ավիաուղիներում անցել է աշխատանքի և նա վրացական ավիացիայի պատմության մեջ առաջին կին օդաչուն է։ Մի առիթով նա խոսելով թռիչքի մասին՝ դժվարացել է նկարագրել հուզական փորձը։

Միայն կարողացել է հայտնել, որ մի ակնթարթում մի քանի զգացողությւոններ է ունենում․ պատասխանատվություն, վստահություն, հպարտություն և երջանկություն։ Նկատել է, որ ամեն հաջորդ թռիչքը մի նոր վստահություն է։

Բենկլյանը  վրացական ավիաընկերությունում աշխատելով՝ ապացուցում է, որ կինը ի վիճակի է տիրապետել տղամարդու մասնագիտությանն ու բարեհաջող ինքնաթիռ վարել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!