Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր կարևոր հայտարարություն է տարածել

Վրաստանում հայկական դեսպանությունը կարևոր հայտարարություն է հրապարակել հայենիք վերադառնալ ցանկացողների համար: Հայտարարության մեջ նշվում է, որ այսուհետ այլևս չի գործելու տեղաշարժի սահմանափակումները Մառնեուլի շրջանի անցակետի նկատմամբ:

Երեկվանից վրացական տարածքում գտնվող հայաստանցիները կարող են առանց խոչընդոտի վերադառնալ հայրենիք՝ օգտվելով Սադախլոյի անցակետից: Տեղաարժի թույլտվությունը սահմանված է առավոտյան ժամը տասին մինչև երեկոյան վեցն ընկած հատվածում:

Դեսպանությունը միաժամանակ տեղեկացնում է, որ դեռևս արգելված է Լարսով մուտքը վրացական տարածք:

Դեսպանության մեկ այլ հայտարարությունից իմանում ենք նաև, որ երեկ արդեն Հայաստան են ուղարկվել հայրենիք վերադառնալ ցանկացողների մի խումբ, որը թվով արդեն վեցերորդն է համարվում:

Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն անչափահաս ոչ Հայաստանի քաղաքացի երեխաներ, որոնց նույնպես ուզում են տեղափոխել, կարող են անխոչընդոտ տեղափոխել ծննդյան վկայականի առկայության դեպքում, որով կհաստատվի, որ տեղափոխողը մայրն է:

Դեռ հնարավոր չէ նույնիսկ անձնական տրանսպորտային միջոցներով այլ երկրներից, մասնավորապես Ռուսաստանից Վրաստանի տարածքով Հայաստան վերադառնալ: Հնարավոր փոփոխությունների մասին կհայտարարվի առանձին:

Понравилась статья? Поделиться с друзьями: