Վ. Թոքմաջյանը փորձարկում է արել տաքստիստների հետ. ահա թե ինչ ուշագրավ պատկեր է ստացել

Պատմաբան Վ. Թոքմաջյանը որոշել է մի ուշագրավ սոցիալական փորձարկում անել տաքսու վարորդների հետ՝ արդյունքի ու եզրակացության մասին կիսվելով իր սոցհարթակում:

«Էն օրը մեր տնից գնում եմ 15 պոլիկլինիկա։ Ճանապարհը 3.9կմ է։ Հաշվիչ չունի։ Վերցրեց ուղիղ 600 դրամ։ Նույն տեղից գնացի դպրոց։ Նույն ճանապարհն է։ Վճարեցի 800 դրամ։ Տաքսու վարորդն ասաց՝ շատ է ու վերադարձրեց 200 դրամը։

Որոշեցի փոխել ոճը։ Նստա տաքսի Բանգլադեշից։ Որևէ բառ չեմ խոսում։ Հեռախոսով ցույց եմ տալիս հասցեն՝ Սարյան փողոց։ Իբր հայ չեմ էլի, մոլորյալ տուրիստ եմ։ Ճամփին իր չեղած անգլերենով փորձեց զրույցի բռնվել։ Բայց քանի որ ես էլ անգլերեն չգիտեմ, կոմունիկացիան բնականաբար չստացվեց։ Հասանք տեղ, 2000 դրամ եմ տալիս(էդ տարածությունը բռնում է 1100-1200 դրամ)։ Էս տաքսու վարորդը դիվահարի նման վեր թռավ․

–Նո, նո տուրիստ ջան։ Շատ է, շատ,–ձեռով ոտով բացատրում է։ Հազարն հետ տվեց։
Ի՞նչ պարզեցի։ Որ բազմաթիվ ազնիվ մարդիկ դեռ կան ու կլինեն։ Ոչ բոլոր տաքսիստներն են տուրսիտ խուզող։ Բազմաթիվ մարդիկ բավարարվում են իրենց ազնիվ վաստակով ու ուրիշի ունեցածի վրա աչք չունեն»։

Պատմաբանը եկել է այն եզրակացության, որ հանրային հարաբերություններում «մարդկությունը» չի վերացել։

Էս մի քանի օր եղավ փոքրիկ սոցիալական փորձարկում եմ անում անհատ տաքսիստների հետ։ Էն օրը մեր տնից գնում եմ 15 պոլիկլինիկա։…

Опубликовано Vahram Toqmajyan Среда, 16 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: