«Վ.Մ.֊ն օրումեջ շենքեր էր գրոհում, Ն.Փ.֊ն՝ Եռաբլուր ու Սյունիք, իսկ ադրբեջանական բանակը․․․»

Արթուր Մինասյանը գրում է․ «Գիտակցո՞ւմ ենք մենք արդյոք անոմալիայի մասշտաբները. կարծես բոլորը հասկանում են, որ ինչ֊որ բան այն չէ, բայց պատկերացնելի՞ են ծավալները։ Համատարած կոլապսի ու ճգնաժամի պայմաններում, մառազմատիկ հասարակական֊քաղաքական իրադրության պայմաններում մեկ էլ հանկարծ խոսք է գնում դեմոկրատական ընտրությունների մասին։

Ի՞նչ դեմոկրատիա։ Այդպես լավ չէ, միանգամից աշխարհում դեմոկրատիայի բաստիոն։ Խորը ներքաղաքական ճգնաժամում, երբ Վ.Մ.֊ն օրումեջ շենքեր էր գրոհում, Ն.Փ.֊ն՝ Եռաբլուր ու Սյունիք, իսկ ադրբեջանական բանակը ազատորեն շրջում էր սահմաններից այսկողմ, արտահերթ ընտրությունները սահմանադրաիրավական միակ մեխանիզմն էին՝ ինչ֊որ կերպ լիցքաթափելու իրավիճակը ու կասեցնելու կամ առնվազն հետաձգելու բախումները։

Այդ ֆունկցիան արտահերթ ընտրությունների օրակարգը մինչ այս պահը քչից֊շատից կատարել է։ Չհաջողվեց ավելին պարտադրել իշխանությանը, համենայն դեպս, Քոչարյանին ու Սերժին նույնպես հնարավոր չեղավ պարտադրել ընդունել խելամիտ որոշումներ։

Բայց սկսել ճոռոմաբանել դեմոկրատիայի ու դեմոկրատական ընտրությունների մասին, երբ դրանք տեղի են ունեցել դեպրեսիայի, հիասթափության, անորոշության, տարբեր վախերի ու համատարած ճգնաժամի պայմաններում, երբ ողջ նախընտրական քարոզչությունը եղկելի մանիպուլյացիաների, էժանագին կոմպրոմատների ու հայհոյանքների շքերթ էր, երբ սա ընդամենը ռեուրսների պայքար էր՝ վարչականից մինչև քրեшկան, և խորհրդարան անցած առաջին եռյակն ամենառեսուրսակիր է ու ամենաշատ ռեսուրսներ ծախսածը, նշանակում է վարկաբեկել դեմոկրատիա ասվածը։ Խաբում են, թե սա է դեմոկրատիան։

Դեմոկրատիան կեղծիքի արտադրության վրա ծախսված ռեսուրսների պայքարը չէ, դեմոկրատիան մտքերի մրցակցությունն է, ո՛չ ամենաաբսուրդ, զավեշտի հասնող պատկերների»։

Понравилась статья? Поделиться с друзьями: