Վ. Պուտինը հայտարարել է, որ իր աղջիկը կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի առաջին ընդունողներից է եղել. ահա թե ինչպես է ընթացել փորձարկումը

Համավարակի դեմ բժշկությունը երկբևեռ պայքար է փորձում տանել՝ բուժել և կանխարգելել: Կանխարգելման հիմնական միջոցը մասնագետները հակահամավարակային պատվաստանյութերն են համարում: Մինչ աշխարհում փորձում են ստեղծել համապատասխան պատվաստանյութ, Ռուսաստանն արդեն ստեղծել և փորձարկել է այն:

Ընդ որում, ըստ նախագահի հայտարարության, առաջին փորձարկողներից մեկը նրա աղջիկներից մեկն է եղել: Պուտինը պատմել է, թե ինչպիսի առողջական վիճակ է հաջորդել պատվաստանյութի փորձարկմանը:

Նա ասել է, որ պատվաստանյութն ընդունելուց որոշ ժամանակ անց բարձրացել է դստեր ջերմությունը՝ հասնելով 38 աստիճանի: Հաջորդ օրը եղել է 37 աստիճանից մի քիչ բարձր: Դրանից հետո ամեն ինչ անցել է, վիճակը կայունացել է: Երկրորդ ներարկումից հետո ջերմաստիտանը մի փոքր է բարձրացել:

Պուտինը հայտնել է, որ այժմ դուստրն իրեն բավականին լավ է զում և ունի կայուն իմունիտետ: Նախագահը կարևորել է, որ ընթացքում իրենք պետք է կարողանան ապահովել պատվաստանյութի օգտագործման ամբողջական ու լիարժեք անվտանգությունը:

Նա նշել է, որ պատվաստումը պետք է արվի կամավորության սկզբունքով:

Понравилась статья? Поделиться с друзьями: