Տաթևիկ Ադումյանին շատերը գիտեն սերիաներից, որտեղ «ճակատագրական» կանանց տիպաժն է հիմնականում մարմնավորում։ Տաթևիկը ինստագրամում 168000 հետևորդ ունի, և պարբերաբար ուրախացնում է նրանց իր նկարներով։ Այս անգամ նա ֆոտոներ է փոստել Ավո Ադամյանի հետ, ով իր խաղընկերն է։
Նկարներից մեկում Տաթևիկը կարմիր, բացվածքով զգեստով է, նստած է ճոճաթոռին, ձեռքին գինի է։ Նրա գլխավերևում Ավոն է, ով կոստյումով է, կապույտ վերնաշապիկով և նայում է Տաթևին։ Մեկ այլ նկարնում նրանք երկուսով նստած են աստիճաններին։ Մի գեղեցիկ նկար էլ կա Ծաղկաձորից, որտեղ գետնին են նստած, իսկ Ավոն հիացած նայում է Տաթևին։
Կարծես զույգի «քիմիան» կայացել է, քանզի նրանց որպես սերիալային զույգ հանդիսատեսը կարծես ընկալել է, ընդունել է ու սիրել է։ Տաթևիկը հետաքրքիր լուքերով է ներկայանում, հիմնականում սպորտայինը քեժուալ ոճի հետ համադրելով։
Տաթևիկը դերասանական կրթություն ունի, սակայն թատրոններում չի խաղում, հիմնականում սերիալային դերասանուհի է որպես ներկայանում։