Տաղանդավոր դերասանուհի Հասմիկ Վերդյանի ծննդյան օրն է

Վերջին տարիներին բավականին մեծ հայտնիություն ձեռք բերած երիտասարդ ու հմայիչ դերասանուհի Հասմիկ Վերդյանն այսօր նշում է ծննդյան երեսունչորս տարին։ Հասմիկը ծնունդով Երևանից է։ Դպրոցական կրթությանը զուգահեռ Հասմիկը ստացել է նաև երաժշտական կրթություն։

Սովորելով Թատերական ինստիտուտում՝ Հասմիկը սկսել է աշխատել Հ․ Պարոնյանի անունը կորղ թատրոնում՝ հանդես գալով տարատեսակ դերակատարումներով։ Հասմիկը հատկապես հանրահռչակում ձեռք բերեց հայտնի «Տնփեսա» սիթքոմի շնորհիվ։

Սիթքոմում հաշվենկատ ու սառնասիրտ կնոջը կերպավորող Հասմիկն իրական կյանքում շատ ավելի փխրուն ու զգացմունքային է։

Նա խոստովանում է, որ իրականում ինքը ավելի հանգիստ ու տնակյաց բնավորություն ունի, սակայն հոգու խորքում մի քիչ էլ խենթուկ է։ Այժմ էլ Հասմիկն ակտիվորեն ներգրավված է թատերական ներկայացումներում։

Ներկայումս հանդես է գալիս «Սիրային քառանկյունի» վերնագրով ներկայացման մեջ՝ Բորիս Պեպանյանի հետ միասին։ Նա շարունակում է հանդես գալ Հ․ Պարոնյանի անվան թատրոնի բեմից։

Понравилась статья? Поделиться с друзьями: