Տաղանդավոր դերասան, սիրված հաղորդավար Ավո Խալաթյանը նշում է ծննդյան տարեդարձը. լուսանկարներ

Սիրված արտիստ, տաղանդավոր դերասան Ավո Խալաթյանն այսօր նշում է ծննդյան երեսունիննամյա հոբելյանը: Արտիստը բավականին ճանաչված ու բեղուն աշխատանքային գործունեություն ծավալող անհատներից է:

Ա. Խալաթյանը ծնվել է Երևանում, հաճախել Ն. Աղբալյանի անվան միջնակարգ դպրոց՝ զուգահեռ սովորելով նաև Հակոբ Կոջոյանի անվան արվեստի դպրոցում: Դպրոցական ուսումնառությունից հետո սովորել է Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում:

Դեռ ուսանողական տարիներից Ա. Խալաթյանը հանդես է եկել թատերական տարատեսակ ներկայացումներում՝ աչքի ընկնելով իր անժխտելի տաղանդով: Սերը թատրոնի, բեմի և առհասարակ դերասանական արվեստի նկատմամբ արտիստը ժառանգել է մորից՝ Փիրուզի Կոզակյանից, ով նույնպես թատրոնի դերասան է:

Օժտված լինելով բազմաշնորհ կարողություններով՝ Ա. Խալաթյանը հանդես է եկել և շարունակում է գալ տարբեր հեռուստատեսային հետաքրքիր նախագծերում: Երաժշտական նախագծերուն նա իրեն լավագույնս դրսևորել է որպես երգիչ, իսկ ժամանցային հաղորդումներում՝ որպես հաղորդավար:

Ա. Խալաթյանն ընտանիք է կազմել Ն. Եսայանի հետ և ունի երկու զավակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: