Տաղանդավոր ու սիրված դերասանուհի Մարիամ Ղազարյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ արտիստուհու մասին

Հանրահայտ ու սիրված արտիստուհիներից Մարիամ Ղազարյանը այսօր բոլորում է ծննդյան վաթսունվեց տարին։ Մարիամ Ղազարյանը ծնունդով Երևանից է։ Սովորել է Հունան Ավետիսյանի անունը կրող դպրոցում։

Դպրոցական կրթությունից հետո նա շարունակել է ուսումնառության գործընթացը Թատերական ինստիտուտում։ Հետո հանդես է եկել դերակատարումներով, որոնց շնորհիվ է հայտնիություն, սեր ու հեղինակություն է ձեռք բերել։

Մարիամ Ղազարյանն առավելաբար հայտնի դարձավ «Տաքսի, տաքսի» ներկայացման շնորհիվ, որը երկար ժամանակ հայ հանդիսատեսի և հեռուստադիտող ամենից սիրելի ներկայացումներից էր, հիմա էլ սիրով դիտվում է։

Մարիամ Ղազարյանն իր կերտած դերերի համար արժանացել է պատվոգրերի և մրցանակների։ Նա որպես արտիստուհի գործընկերների հետ եղել է արտասահմանյան շատ քաղաքներում՝ հայկական թատերական մշակույթը ներկայացնելով հեղինակավոր բեմերում։

Մ․ Ղազարյանին 2008 թվականին արժանի կերպով շնորհվել է վաստակավոր արտիստի կոչում։ Մարիամը ժամանակին եղել է նաև ավագանու թեկնածու Երևանի քաղաքապետարանում՝ ներկայացնելով Տարոն Մարգարյանի թիմը։

Понравилась статья? Поделиться с друзьями: