Տաղանդավոր ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչ Քեշիշյանի ծննդյան օրն է. մանրամասներ

Տաղանդավոր ռեժիսոր ու մշակութային գործիչ Հ. Քեշիշյանն այսօր նշում է ծննդյան հիսունամյա հոբելյանը: Նա ծնունդով Երևանից է: Մի առիթով ռեժիսորը պատմել է, որ իր նախնիները եղել են եկեղեցականներ, իսկ իր ազգանվան Քեշիշ բաղադրիչը տերտեր է նշանակում:

Անցել է բավականին հետաքրքիր ու բազմաբեղուն մշակութային ուղի: Նախնական շրջանում երգերի տեսահոլովակներ նկարահանելով՝ հընթացս ռեժիսորն ավելի է ընդլայնում իր գործունեության շրջանակները:

Ունի աշխատանքային բազմաբույթ գործունեությամբ հարուստ կենսագրություն. աշխատել է Հեռուստառադիոպետկոմում, եղել է ՊՆ լրատվության բաժնի պետը, նախ Արտ13-ի, ապա նաև Հանրային հեռուստաընկերությունների պրոդյուսերը:

Մշակել և կյանքի է կոչել մի շարք կարևոր ու արժեքավոր մշակութայնի նախագծեր, հեռուստահաղորդումներ: Նա է նաև Եվրատեսիլի հայաստանյան պրոդյուսերը: Նա է կյանքի կոչել հայ դասական հեղինակների արժեքավոր ստեղծագործությունները ֆիլմերի միջոցով նորովի ներկայացնելու կարևոր գաղափարը:

Մեծ է Հ. Քեշիշյանի բարերար ազդեցությունը հայ մշակությանին և հեռուստատեսային դաշտի վրա: Շնորհավորելով նրա տարեդարձը՝ ցանկանանք, որ շարունակական լինի բազմաբեղուն մշակութային կյանքը:

Понравилась статья? Поделиться с друзьями: