«Տանը մենակ.» Վաչե Ամարյանը ցույց է տվել, թե ինչով է զբաղվում իր փոքրիկ տղան՝ տանը մենակ մնալով

Վաչե Ամարյանը վերջերս հաճախ է պատմում իր կրտսեր տղայի մասին: Նա պարբերաբար խոստովանում է, որ իր մտքերում մշտապես իր փոքրիկ բալիկն է, նրա մասին չմտածել չի լինում:

Փոքրիկ Սերյոժկան բավականին ակտիվ բալիկ է, ինչպես երևում է հայրիկի սոցհարթակային հրապարակումներից: Վ. Ամարյանը մի նկարահանված փոքրիկ նյութ է հրապարակել փոքրիկ Սերյոժկայի առօրյայից՝ այն վերանգերլով «Տանը մենակ»:

Ինչպես երևում է նյութում և հասկանալի է դառնում Վ. Ամարյանի մեկնաբանությունից, Սերյոժկան տանը մենակ է մնացել: Նա հայրիկի վերջին երգի բարձր հնչյունների ներքո վայելում է երգիչ հայրիկի երաժշտական գործիքների ներկայությունն ու հայրիկի երգը:

Բացի այն, որ երեխան հաճույք է ստանում և ուրախանում, երգի կրկներգին նա նույնիսկ փորձում է ձայնակցել հորը՝ արտաբերելով նման հնչյուններ:

Վ. Ամարյանի սոցհարթակում տեղադրված այս զվարճալի վիդիոն մեծ սիրով ու հաճելի արձագանքներով է ընդունվել երգչի էջի հետևորդների կողմից: Նկարահանված նյութը կարող եք դիտել կից:

Понравилась статья? Поделиться с друзьями: