Տան պայմաններում փափուկ և փքուն հաց պատրաստելու հրաշալի տարբերակ

Գաղտնիք չէ, որ տնային պայմաններում պատրաստված հացը շատ ավելի նախընտրելի և հաճելի է, քան գնվածը, ուստի առաջարկում ենք փափկությամբ ու փքունությամբ աչքի ընկնող հաց պատրաստելու համարավետ տարբերակ:

Վերը նշյալ չոր բաղադրիչների միավորումից ստանալ փոշեխառնուրդ: Փոշեխառնուրդին ավելացնում ենք ջուր, կաթ ու կարագ կամ մարգարին: Այս ամենը հունցելու արդյունքում կստանանք մեր ցանկալի խմորային մասսան:

Մի խորունկոտ տարա ընտրել, ձեթով պատել ներքին մակերեսը, խմորը փոխադրել այնտեղ, ցելաֆոնածածկել, տաք վայր ուղարկել՝ կեսժամյա հանգստի:

Կեսժամյա հագստից հետո խմորը ձեթոտ ձեռքերով իրար վրա բերել, նորից ցելաֆոնով ծածկել, այս անգամ էլ մեկժամյա հանգստի ուղարկել:

Մեկժամյա հանգստից հետո ուռչած խմորը բացել՝ կես սանտիմետր հաստության շերտի վերածելով: Մի եզրից պտտելով՝ ռուլետանման շրջանակ ստանալ: Եզրերը լավ կպցնելուց հետո ստվարաթղթով ծածկել ու կեսժամյա հանգստի թողնել:

Դրանից հետո միայն կարելի է կրկին կես ժամով փոխադրել ջեռոց՝ նախապես մակերեսը պատելով կաթի ու հավկթի խառնուրդով:

Понравилась статья? Поделиться с друзьями: