Տավուշի անկլավները, որոնք համարվում են «ադրբեջանական»․ ո՞ր տարածքներն են վտանգված․ տեսանյութ

Ազատամուտ գյուղում պատմաբանը խոսել է «ադրբեջանական» համարվող անկլավների մասին և որոշ պարզաբանումներ կատարել։

Նրա խոսքով՝ եթե հիմք հանդիսանա GPS-ային սահմանագծումը, ապա  կստացվի, որ Ազատամուտը բուն Հայաստանի և նախկին ադրբեջանական անկլավներից Բարխուդարլուի միջև սահման է։ Պատմական տեսանկյունից դիտարկելիս՝ այս հատվվածները վիճելի են եղել նաև հին ժամանակներում։

Իսկ թե ե՞րբ են «անկլավացել» այս տարածքները, պատմաբանը պատասխանել է, որ դա տեղի է ունեցել մինչև Հայրենական պատերազմի ավարտը։ Խոսել է նաև վտանգներից, որոնք առաջ կգան սահմանագծումից հետո։ Ազատամուտում կա պետական նշանակության շենք, որը սահմանագծումից հետո կիսվում է։

Նման կարգավիճակում  կարող  են հայտնվել  նաև Ոսկեպար, Կայան, Այգեպար, Դիտավան  գյուղերը։ Այս գյուղերը սահմանագծման արդյունքում կհայտնվեն կիսապաշարված վիճակում։

Այսօրվա Հայաստանը լեռնաանտառային գետո է, որտեղ հավաքվել են հայերը՝ որպես վերջին հանգրվան և ամեն թիզն ու միլիմետրը կարևոր ու թանկ են։ Առավել մանրամասն կարող եք դիտել ստորև կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: