«Տեգորս կնգա ծնունդը շնորհավոր…» Ալեն Սիմոնյանի կինն ուշագրավ լուսանկարներ է հրապարակել

Ա. Սիմոնյանի տիկինը՝ Մարիամ Մարգարյանը, շարունակում է ակտիվորեն իր սոցհարթակը լցնել ջերմ ու դրական հրապարակումներով՝ լավ տրամադրություն հաղորդելով նաև իր էջին հետևող ընկերներին:

Մարիամի հրապարակումները տարբեր թեմաների շուրջ են, տարատեսակ բնույթի ու ոճի: Նրա հերթական հանրայնացրած հրապարակման առիթն ընտանեկան տոնն է եղել: Ա. Սիմոնյանի եղբոր կինը նշել է ծննդյան տարեդարձը:

Ծննդյան տարեդարձի ուրախ դրվագներով լի լուսանկարներն իր էջում տեղադրելով՝ Մ. Մարգարյանը կատակով հետևյալ գրառումն է կատարել.

«Տեգորս կնգա ծնունդը շնորհավոր…»: Գրառման կողքին դրված սմայլները հուշում են, որ գրառումը հումորային բնույթ ունի:

Ինչպես երևում է լուսանկարներից և Մ. Մարգարյանի նշումներից՝ ծննդյան տոնակատարությունն անցել է Քոմպոթ բար և Գրիլ գարդեն կոչվող ժամանցի վայրում:

Լուսանկարներից երևում է նաև, որ միջոցառմանը մասնակցել են հոբելյարի ընկերներն ու մտերիմները, բայց նրանց թիվը չի եղել ավլին, քան նշված է արտակարգ իրավիճակի և հակահամաճարակային կանոնների պահպանման հայտարարության մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: