Ալ. Լապշինը հերթական վերլուծական տեսագրությունն է հրապարակել, որտեղ խոսում է վերջին զարգացումների մասին:
Նշելով, որ գիշերը հայկական և ադրբեջանական կողմերում կրքերը եռում էին, բլոգերը նշում է, որ հայկական կողմի ցասումը հասկանալի է, իսկ ադրբեջանական կողմի ծնծությունն՝ անհասկանալի:
Նշելով, որ ադրբեջանական ժողովուրդն անկիրթ է ու անհասկացող՝ Լապշինը զարմանում է, թե նրանք ինչն են տոնում, եթե իրենց պահանջը եղել է Արցախի լիարժեք վերադարձ, իսկ հաստատված համաձայնության արդյունքում իրենց է անցնում Արցախի մի քանի շրջան միայն:
Լապշինն արձանագրում է, որ տեղի ունեցողը ձեռնու եղավ միայն Ռուսաստանի համար, քանի որ նա վերջնականապես իր դիրքերն ու ազդեցությունը հաստատեց տարածաշրջանում:
Լապշինը նաև արձանագրում է այն փաստը, որ Պուտինի հայտարարությունը խառնաշփոթ է առաջացնում, որովհետև նա հայտարարել է, որ կողմերը կանգ են առնում այս պահին զբաղեցրած դիրքերում, իսկ ադրբեջանական կողմն այս պահին գրավել է Արցախի տարածքի մոտավորապես 25 տոկոսը: Մանրամասները՝ ստորև: