Տեղ գյուղում կոմբայնավարը պատահմամբ հատել է սահմանը, իսկ թե ինչ է եղել հետո, նյութի մեջ

Ինչպես գիտենք, ադրբեջանական կողմը միջսահմանային լարվածության սրման որոշակի միտում ունի, ինչն էլ դրսևորվում է տարբեր կերպ։ Այսօր Սյունիքի սահմանային հատվածում մի միջադեպ է գրանցվել գյուղացիների ու ադրբեջանական զինվորականների միջև։

Տեղ համանքի կոմբայնավարներից մեկը սխալմամբ իր տեխնիկայով հատել է ադրբեջանական սահմանը։ Նա առաջ է ընթացել մոտ տասը կիլոմետր, ապա հետ է վերադարձել։ Նրա հետևից եկել են նաև ադրբեջանցի զինվորականներ՝ պահանջելով բացատրություն կատարվածի համար։

Միջամտել է համայքապետը։ Ադրբեջանական կողմի հիմնական փաստակը GPS համակարգն է եղել, որով էլ նրանք ապացուցել են, որ կոմբայնավարը հատել է իրենց սահմանը։ Տեղում են եղել նաև ռուս խաղաղապահներ։

Տողի համանքապետ Ներսես Շադունցը բոլորի ներկայությամբ սահմանի երկայնքով, որպես սահմանազատիչ նշան, փորել է հողը՝ խոստանալով, որ այլևս նման թյուրիմացություններ չեն լինի։ Ամեն դեպքում կողմերի միջև ժամեր շարունակ բանակցություններ են ընթացել՝ հարցը խաղաղությամբ կարգավորելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: