Տեսանյութ այն մասին, թե ինչպես են զինվորները բացում իրենց ուղարկված արկղերը, կարդում բարեմաղթանքները

Մեր սահմանը պահող զինծառայողների համար թիկունքում չեն խնայում ոչինչ: Համաժողովրդական ուժերով սահման են ուղարկվել տարբեր իրեր, պարագաներ, որոնց հետ ուղարկողները ոգեշնչող տողեր ու բարեմաղթանքներ են զետեղել:

Մի ուշագրավ նյութ է հանրայնացվել, որտեղ կադրեր են այն հուզիչ պահից, երբ մեր զինվորները բացում են իրենց ուղարկված նվերները: Զինվորներին առաջին հերթին հենց բալիկների ուղարկած բարեմաղթաներն են գրավել:

Նրանք, միմյանց հերթ չտալով, կարդում են բոլոր բարեմաղթանքները, հիացմունքի ու ոգևորության խոսքերն ու փոքրիկների երազանքները՝ բաց չթողնելով ոչինչ:

Տվյալ տեսանյութում մասնավորապես Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 դպրոցի 2-րդ դասարանի աշակերտների բարեմաղթանքներն են:

Ուշագրավ են փոքրիկների գրած խոսքերին զինվորների տված պատասխաններն ու արձագանքները: Երեխաներից մեկը գրել է, որ ցանկանում է մեծանալ ու նրանց պես քաջ և ուժեղ լինել, որ պшտերшզմում կարողանան կրել:

Ի պատասխան այս մտքին՝ զինվորներն ասում են, որ իրենք հիմա հաղթելու են, որ փոքրիկ Էդգարն ու հետագա սերունդներն այլևս չգնան պшտերшզմ:

Понравилась статья? Поделиться с друзьями: