Տեսանյութ այն մասին, թե ինչպես էր «ջրիկացել» Գրիգոր Դանիելյանը

Դերասան, հումորիստ, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը համացանցային հարթակում բավականին ակտիվ է։ Նա  հանրայանցանում է լուսանկարներ, տեսանյութեր, որոնք հիմնականում հումորային բնույթի են։

Նրա հետևորդները մշտապես հայտնում են, որ լինել Գրիգորի հետևորդը, նշանակում է օրվա ուրախ տրամադրությունն ապահովված է։ Սցենարիստը երբեմն էլ հանրայնացնում է ընտանեկան ջերմ լուսանկարներ, որտեղ երևում է ընտանիքի միասնականությունը։

Նրանք հայկական երջանիկ ընտանիքի լավագույն օրինակներից մեկն են։ Այս անգամ Գրիգոր Դանիելյանը հումորային տեսանյութ է հանրայնացրել, որտեղ երևում է, թե ինչպես է երգում Էրիկ Կարապաետյանը, իսկ ինքը՝ Գրիգորը, երաժշտական գործիքի վրա ասես նվագում է։

Տեսանյութին դերասանը մակագրել է․ «Ջրիկացել էի»։ Հիշեցնենք, որ վերջերս դերասանը հարցազրույց է ունեցել, որտեղ անկեղծացել է և պատմել խորթ մոր մասին և անգամ հուզվել։

Մայրը վաղ է մահացել և երեխաներին մեծացրել է խորթ մայրը։ Գրիգը դժվարությունները պատվով է հաղթահարել և նույն ոգով էլ շարունակում է ապրել առանց վախենալու որևէ դժվարությունից։ Տեսանյութը ներկայացնում ենք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: