Տեսեք՝ ինչ անակնկալ է մատուցել Արկադի Դումիկյանը մանկատների երեխաներին

Հրաշալի երգիչ Արկադի Դումիկյանը նույնպես անմասն չի մնացել «ծիրանային» իրարանցումից՝ միանալով հայ ժողովրդի արդար մրգային պայքարին։ Երգիչն իր հետևորդներին նախ կոչ է արել գնել ծիրան, ապա տեղեկացրել՝ նա էլ է ծիրան գնել և ուղարկել ռուսաստանյան մանկատներ՝ բալիկների համար։

Արկադիին են միացել նաև նրա ընկերները։

«Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր աջակցել են ինձ։ Այսօր ես ընկերներիս հետ ծիրան եմ գնել՝ մանկատան բալիյկների համար։ Եկեքգնեք դուք էլ, և եթե չեք իմանում ինչ անել՝ ուղարկեք մանկատներ»,- նշել է երգիչը։

Դումիկյանը հերթական օրինակն է մեր ռուսաստանաբնակ հայերի, որոնք աջակցության ձեռք են մեկնել ծիրանի իրացման հարցում։

Ունենալով մեծ լսարան՝ նրանք նաև ռուսներին են հորդորում գնել ու աջակցել այս ծիրանային պայքարում, որտեղ մենք, վստահաբար, հաղթեցինք միասնականության ու հայրենասիրության շնորհիվ։

Կեցցեն մեր հրաշք հայորդիները, որ այսօր մեր երկրի կողքին են։

Понравилась статья? Поделиться с друзьями: