Հիանալի երգչուհի Սիլվա Հակոբյանը մշտապես հրապարակում է իր փոքրիկ գանձուկի՝ Միլայի լուսանկարները։ Բալիկը Սիլվայի հետևորդների ամենա-ամենասիրելի քաղցրիկն է․ նրանք մշտապես պահանջում են հրաշքի նորանոր լուսանկարներ և տեսահոլովակներ։
Փոքրիկ Միլան նաև հաճախ նվերներ է ստանում։ Այսօր գեղեցկուհին անչափ օրիգինալ նվեր- տուփիկ է ստացել «Լալունից»՝ լի Քինդեր քաղցրավենիքներով։
Օրիգինալ տուփը վարդագույն փայլփլուն սրտիկներով է և Միլա գրությամբ՝ նույնպես փայլփլուն և կապված ժապավենով՝ նվերի տուփի պես։ Այն ամեն անգամ բացելիս նորանոր լուսանկարներ են ի հայտ գալիս՝ Սիլվայի, նրա ամուսնու և հրաշք Միլայի։
Լուսանկարներում Միլան անգամ չծնված է պատկերված՝ մայրիկի փորիկում, ինչպես նաև նորածնից մինչև վերջերջ հրապարակված լուսանկարներ։
Անչափ զգացմունքային է հատկապես փոքրիկ Թեդի արջուկը, որը Միլան հաստատ կհավանի։
Սիլվան տեսանյութով շնորհակալություն է հայտնել հիանալի նվերի համար՝ նշելով՝ շատ գեղեցիկ ու հավեսին նվեր է։