Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ոճային լուսանկարներ է հրապարակել այսօրվա՝ Արցախ կատարված այցից։ Նա ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է գտնվել արցախյան նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը։
Եվ ահա րոպեներ առաջ Աննա Հակոբյանը հիանալի լուսանկարներ է հրապարակել։
Նա իրապես շլացուցիչ լուք է ընտրել կարևոր արարողության համար։ Դասական ոճի սև ամառային կոստյումը Հակոբյանը համադրել է կարմիր կոշիկների և կլատչ տեսակի պայուսակի հետ։
Կերպարն ամբողջացրել են ոճային ակնոցները, սև ժամացույցը և գանգուր վարսերով սանրվածքը։
Արցախի առաջին տիկին Քրիստինա Հարությունյանն այդ կարևոր օրվա համար ընտրել էր սպիտակ զգեստ՝ համադրելով այն սև պիջակի և սև կոշիկների հետ։
Նույն երանգների մեջ էր հագնվել նաև նախկին նախագահ Բակո Սահակյանի կինը՝ Անահիտ Սահակյանը։ Նա սև դասական կոստյումը համադրել է սպիտակ կոկիկ վերնաշապիկի և սև կոշիկների հետ։
Զարմանահրաշ պատահականությամբ երեկ կարևոր տիկնայք նույն գունային գամման են ընտրել։