Տեսեք, թե ինչպես է պարում երաժշտության հնչյունների ներքո դեռ չծնված փոքրիկը ․ Անհավանական է պատկերացնել․

Մայրիկ դառնալ պատրաստվողներին ներդաշնակ հղիության շրջան և հանգիստ բալիկ ունենալու համար հաճախ են բժիշկները խորհուրդ տալիս երաժշտություն լսել և գիրք կարդալ՝ ասելով, որ դեռ չծնված բալիկները մայրական արգանդում լսում և զգում են մայրիկի զգացածը։

Թերևս, շատերի մոտ զարմանք առաջացնի ստորև բերված տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է մայրական արգանդի մեջ պարում փոքրիկ՝ դեռ չծնված բալիկը։ Նա նույնիսկ երգի երաժշտության հնչյուններին ու ռիթմին համապատասխան շարժվել է կարողանում։

Նկարահանումն արվել է Մեքսիկայում։ Նկարահանման նպատակը եղել է՝ վավերագրել փոքրիկի կյանքն ինչպես որ կա ծնվելու առաջ և հետո։ Արդյունքում ստացվել է անհավանական գեղեցիկ և դրական տեսանյութ։

Միայն կարելի է ենթադրություններ անել, թե ապագայում ինչ կարող է դառանլ դեռ մայրական արգանդից երաժշտությունն ու երգի հնչյունները հրաշալի զգացող և դրա ներքո ակտիվորեն պարող փոքրիկ բալիկը մեծանալով։

Տեսանյութը ներկայացնում ենք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: