իլիթ Կարապետյանը, ինչպես հայտնի է, ոչ միայն կենսախինդ ու աշխույժ երգչուհի է, ով մշտապես պահպանում է իր երիտասարդ տեսքը, այլ նաև հոգատար մայրիկ է, ով ունի մեկ որդի։ Լիլիթը ժամանակին ամուսնացած էր մեկ այլ հայտնի երգչի՝ Դավիթ Թուջարյանի հետ։
Երգիչների ամուսնական համատեղ կեցությունը երկար տարիների կյանք չունեցավ, սակայն պատճառ դարձավ, որ լույս աշխարհ գա հրաշալի բալիկ, ով այսօր բավականին մեծ տղա է։
Նշենք, որ Լիլիթը տարբեր առիթներով պատմել է, թե իրեն ինչ դժվար է եղել հաղթահարել բալիկի հիվանդությունը։ Նա նույնիսկ երեխային արտերկրում բուժելու անհրաժեշտությունն է իրականություն դարձրել, իսկ այսօր տղան արդեն որոշակի ինքնուրույնություն է ձեռք բերել։
Լիլիթն իր ինստագրամյան հարթակում տեղադրել է իր արդեն բավականին մեծացած որդու երեխայական արկածներից մեկը պատկերող դրվագ՝ զուգահեռ մեկնաբանություններ անելով տեսանյութին կից։
Լիլիթ տեղադրած կիսահումորային տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։